ԱՄՆ-ում ձնաբքի պատճառով ավելի քան 5000 չվերթներ են հետաձգվել
ԱՄՆ-ի հյուսիսարևելյան և հարավային նահանգներում մոլեգնող ձնաբքի հետևանքով ավելի քան 5000 թռիչքներ են հետաձգվել, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Առավել բարդ իրավիճակ է գրանցվել Ատլանտայի (Ջորջիա նահանգ), Շարլոտ (Հյուսիսային Կարոլինա), Ֆիլադելֆիայի (Փենսիլվանիա), Նյու Յորքի (Նյու Ջերսի) և Վաշինգտոնի օդանավակայաններում:
Վատ եղանակային պայմանները նաև էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների պատճառ են դարձել: Մոտ 700 հազար սպառողներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի:
Ազգային օդերևութաբանական բյուրոյի տվյալներով՝ որոշ շրջաններում, մասնավորապես Մերիլենդում, Վիրջինիա և Արևմտյան Վիրջինիա նահանգներում արդեն 50 սմ բարձրությամբ ձյուն է տեղացել:
Վերջին տվյալների համաձայն՝ վատ եղանակային պայմանների հետևանքով 13 մարդ է զոհվել, հիմնականում ավտոճանապարհային պատահարների ժամանակ:










