Ավստրալացուն տուգանել են 16.000 դոլարով սպիտակ շնաձկանը սպանելու համար

09:59 • 13.02.14

Ավստրալիայի ոստիկանությունը 16.000 դոլարի չափով տուգանել է 40-ամյա Ջասթին Քլարկին, ով սպիտակ շնաձուկ է սպանել, հայտնում է Газета-ն՝ Agence France-Presse-ին հղումով։

 

Նոր Հարավային Ուելսի իրավապահ մարմինների աշխատակիցները պարզել են, որ տղամարդն իր նավակով հետապնդել է շնաձկանն ու մի քանի անգամ նավով հարվածել կենդանուն՝ վնասելու նպատակով։ Բացի այդ, Քլարկը մի քանի հարված է հասցրել շնաձկանը մետաղական ձողով։

 

Նրա գործողությունների հետևանքով կենդանին սատկել է։ Դրդապատճառները, որոնք ստիպել են ավստրալացուն նման քայլի դիմել, հայտնի չեն։

 

Աղբյուրը հիշեցնում է, որ Ավստրալիայում արգելված է բռնել, պահել, գնել, վաճառել կամ էլ վնաս պատճառել սպիտակ շնաձկներին։