ՀՀԿ ԳՄ նիստին ոչ իշխանական 4 ուժերի նախաձեռնած՝ Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցին չենք անդրադարձել. Է. Շարմազանով
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստի ժամանակ իշխող կուսակցությունը չի անդրադարձել խորհրդարանական 4 ոչ իշխանամետ ուժերի` Կառավարությանը անվստահություն հայտնելու նախաձեռնությանը, և այդ հարցը չի քննարկվել: Այս մասին այսօր նիստից հետո լրագրողներին ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Նիստում նման հարց չի քննարկվել, ՀՀԿ-ի օրակարգում Կառավարության փոփոխության հարց չկա, և Կառավարությունը` երկրի նախագահի հետ միասին, իրականացնում է իր առջև դրած ծրագրերը, այն խնդիրները, որոնք առկա են»,- ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ իշխանական այդ ուժերը պառլամենտում փոքրամասնություն են, և դա հիշեցնում է շոու կամ փոթորիկ մի բաժակ ջրում: «Այլ երկրներում, եթե անվստահության հարց է բարձրացվում, ապա հանրությանը ներկայացվում է ստվերային կառավարությունն ու ծրագիրը: Սակայն այդ 4 ուժերից որևէ մեկը չի ներկայացրել իր ստվերային կառավարությունը, ծրագրերը»,- ասաց Էդուարդ Շսրմազանովը՝ ավելացնելով, որ վերջին օրերի քննարկումները ցույց են տվել, որ դրանք լուրջ արդյունքների չեն հանգեցնի:










