Սիրահարների օրվան ընդառաջ. Ադրբեջանում 70-ամյա տղամարդն ինքնասպան է եղել կողակցի գերեզմանի մոտ
Փետրվարի 14-ի՝ Սիրահարների միջազգային օրվան ընդառաջ Ադրբեջանում ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Զերգովա գյուղի 70-ամյա բնակիչ Հուդբեդդին Մագերամովն ինքնասպան է եղել կնոջ գերեզմանին։
Պարզվել է, որ նա կնոջը կորցրել է մի քանի օր առաջ և չի դիմացել մենությանը։ Նա եկել է կնոջ գերեզմանի մոտ և ինքնասպան եղել՝ խմելով բենզին և այլ քիմիական նյութեր։










