Բոլիվիայում ուժեղ անձրևները 48 մարդու կյանք են խլել

09:58 • 14.02.14

Բոլիվիայում ուժեղ անձրևների պատճառով մահացած մարդկանց թիվը հասել է 48-ի, իշխանությունները հայտարարել են տագնապի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ, գրում է korrespondent.net-ը:

 

Բոլիվիայի ազգային հիդրոօդերևութաբանական ծառայության տվյալներով՝ առաջիկա օրերին անձրևների ուժգնությունն ավելանալու է: Տագնապ է հայտարարված Սանտա Կրուսի, Կոչաբամբայի, Լա Պասի և Բենիի տարածքներում:

 

Իշխանությունները նախազգուշացնում են, որ այդ վայրերում կարող է բարձրանալ գետերի մակարդակը:

 

Երկրում անհետ կորել է 15 մարդ, ավերվել է 1.800 տուն, ոչնչացվել են հազարավոր հեկտար գյուղատնտեսական հողատարածքներ: