Չինացի միասեռականները Սբ Վալենտինի օրը նշել են Ռուսաստանի համար համբույրով

10:59 • 14.02.14

Չինական ԼԳԲՏ-հանրույթի ակտիվիստները Սուրբ Վալենտինի օրը Պեկինում Ռուսաստանի միասեռականների վերաբերյալ ընդունված օրենքի դեմ ակցիա են կազմակերպել, գրում է gazeta.ru-ն:

 

Չինաստանի մայրաքաղաքի հրապարակներից մեկում գեյերի և լեսբուհիների խումբը բարձրացրել է օլիմպիական խորհրդանիշով ծիածանագույն դրոշն ու համբուրվել: Ակցիան ստացել է «Սիրով Ռուսաստանին» անվանումը:

 

«Մենք այսօր մեզ հրաշալի ենք զգում, քանի որ սա Սուրբ Վալենտինի օրն է, և մենք հնարավորություն ունենք փոխանցել, որ յուրաքանչյուրն ունի սիրո և քարոզչության իրավունք»,- հայտարարել է ակտիվիստներից մեկը:

 

Միասեռականությունը դադարել է քրեորեն պատժելի լինել Չինաստանում 1997 թվականից, ևս չորս տարի միասեռական հարաբերությունները դասակարգվել են որպես «հոգեկան հիվանդություն», սակայն այնուհետ այդ նորմը չեղյալ է համարվել: