Ռուսաստանի ԱԳՆ-ն չի ընդունել CNN հեռուստաալիքի ներողությունը

10:12 • 14.02.14

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները հանդիպել են ամերիկյան CNN հեռուստաալիքի աշխատակիցների հետ։ Լրագրողները կրկին ներողություն են խնդրել «աշխարհի ամենատգեղ հուշարձանների» սկանդալային ցուցակի համար, որը վիրավորել է բելառուսների և ռուսների զգացմունքները, գրում է «Комсомольская правда»-ն։

 

Ռուսական գերատեսչությունում նրանց խոսքերը «նկատի են ունեցել», սակայն իրենց տեսակետը չեն փոխել։

 

ՌԴ ԱԳՆ մարդու իրավունքների հարցերով լիազոր Կոնստանտին Դոլգովը պատմել է, որ CNN-ը ոչ միայն զղջում է սկանդալի համար, այլև խոստացել է ներքին հետաքննություն անցկացնել։

«Հնարավոր է, որ սկանդալային ցուցակի հեղինակը վատ է ծանոթ պատմությանը, իսկ նրանք, ովքեր համաձայնել են այն հրապարակել, ոչ մի «վատ մտադրություն» չեն ունեցել, ինչպես այժմ փորձում են մեզ համոզել»,- ասել է Դոլգովը։

 

Հիշեցնենք, որ CNN-ը հրապարակել էր աշխարհի ամենատգեղ հուշարձանների ցուցակը, որում հայտնվել էր նաև Բելառուսում գտնվող «Բրեստի ամրոց-հերոս» հուշահամալիրը։ Սակայն նույնիսկ ներողություններից հետո CNN-ը չի հեռացրել համալիրի անվանումն իր ցուցակից։