«Ժնև-2»-ը տապալելու փորձեր են արվում. Լավրով

12:16 • 14.02.14

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայի հարցով «Ժնև - 2» խաղաղ բանակցությունները տապալելու փորձեր են արվում, հայտնում է gazeta.ru-ն:

 

«Դա ինձ շատ է անհանգստացնում` նախևառաջ այն պատճառով, որ մենք տեսնում ենք քաղաքական կարգավորումը տապալելուն ուղղված պատճառաբանության սիստեմատիկ փնտրտուք: Եվ, իհարկե, երբ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահները մամուլի ասուլիսների ժամանակ ասում են, թե հնարավոր է բանը միայն բանակցություններով չավարտվի, մեզ մոտ դա անհանգստություն է առաջացնում», - իր անհանգստությունը հիմնավորել է Լավրովը:

 

Նա ընդգծել է, որ Սիրիայի հակամարտության ուժային լուծման մասին հայտարարությունները փորձեր են` ստիպելու, որպեսզի Սիրիայի կառավարությունը «շրխկացնի դուռը» խաղաղ բանակցություններին: