ԱՄՆ-ն ցանկանում է, որ Չինաստանը ճնշում գործադրի Հյուսիսային Կորեայի վրա. մեկնարկել է Քերիի այցը Պեկին

12:37 • 14.02.14

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Չինաստանում է։ Այցի ընթացքում նա հանդիպել է այդ երկրի նախագահ Սի Ձինպինին: Նախատեսվում են նաև Քերիի հանդիպումներն այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

 

Քերին դիմել է Չինաստանի օգնությանը, որպեսզի այդ երկիրը ճնշում գործադրի Հյուսիսային Կորեայի իշխանությունների վրա միջուկային զինաթափման մասին բանակցություններին վերադառնալու համար, հայտնում է Al Jazeera-ն:

 

Ըստ Associated Press-ի՝ Չինաստանն ակնկալում է, որ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կնվազեցնի իր ակտիվ դերը Չինաստանի տարածքային վեճերում հարևան Ճապոնիային սատարելու հարցում:

 

Ըստ աղբյուրի` սա հաստատումն է այն քննարկումների, թե ԱՄՆ-ն փորձում է արտաքին քաղաքականության առաջնահերթություն դարձնել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը: