Կլիչկոն հայտարարել է Ուկրաինայի շրջաններով շրջագայության մասին
Ուկրաինական «ՈւԴԱՌ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն փետրվարի 14-ից 16-ը կայցելի Չերկասի, Պոլտավա և Դնեպրոպետրովսկ, որտեղ կմասնակցի հանրահավաքներին, կշփվի քաղաքացիների հետ և կհանդիպի կուսակցական ակտիվի հետ, գրում է Взгляд-ը:
Ուրբաթ՝ փետրվարի 14-ին, Վիտալի Կլիչկոն կլինի Չերկասիում, որտեղ կայցելի քրեակատարողական հիմնարկ՝ ձերբակալված ակտիվիստների հետ հաղորդակցվելու համար: Չերկասիի բնակիչների հետ հանդիպումը տեղի կունենա Բոգդան Խմելնիցկու հրապարակում:
Շաբաթ՝ փետրվարի 15-ին, «ՈւԴԱՌ»-ի առաջնորդը կայցելի Պոլտավա, որտեղ ելույթ կունենա հանրահավաքին, մամուլի ասուլիս կտա տեղական ԶԼՄ-ների համար և կհանդիպի կուսակցության ակտիվիստների հետ:
Իսկ կիրակի Կլիչկոն կլինի Դնեպրոպետրովսկում, որտեղ կմասնակցի հանրահավաքին:










