Marc Jacobs-ի հավաքածուի ցուցադրությամբ ավարտվել է Նյու Յորքի նորաձևության շաբաթը (լուսանկարներ)
Ճանաչված ամերիկյան դիզայներ Մարկ Ջեյքոբսը Louis Vuitton-ի կրեատիվ դիզայների պաշտոնից հեռանալուց հետո ներկայացրել է իր երկար սպասված անհատական հավաքածուն, որի ցուցադրությամբ էլ փակվել է Նյու Յորքի նորաձևության շաբաթը։
Ինչպես հայտնում է The Guardian-ը, Ջեյքոբսը ներկայացրել է աշուն/ձմեռ -2014 հավաքածուն, որում հիմնականում գերիշխել են պաստելային երանգները։ Դիզայները նոր հավաքածուն բնորոշել է 1 բառով՝ թափանցիկ։

















