Փարիզի շոկոլադի խանութներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներ
Փարիզի Պիեր Ֆոնտեն փողուցում գտնվող շոկոլադի խանութում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 5 մարդ է վիրավորվել, ինչպես հաղորդում է Газета.Ru-ն՝ Le Figaro-ին հղումով:
Տեղի ոստիկանության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել A l'étoile d'or խանութում, որը գտնվում է Փարիզի 9-րդ շրջանում՝ քաղաքի կենտրոնական հատվածում:
Պայթյունը տեղի է ունեցել խանութի նկուղում, որտեղ գազի մատակարարման խողովակներ և սարքավորումներ էին տեղադրում: Պայթյունի հետևանքով 4 մարդ թեթև վնասվածք է ստացել, իսկ մեկը ծանր վիրավորվել է:










