Պետդուման խորհրդարանական ընտրությունների խառը համակարգի վերադարձման մասին օրենք է ընդունել

20:12 • 14.02.14

ՌԴ Պետական Դուման երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ստորին պալատի ընտրությունների խառը համակարգի վերադառնալու մասին օրինագիծ է ընդունել: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Նախատեսված 450 պատգամավորներից 225-ը կընտրվեն համամասնական ցուցակով, իսկ մնացած 225-ը՝ ընտրատարածքների մեծամասնական ընտրակարգով:

Ցուցակը պետք է բաղկացած լինի ոչ ավելի, քան 400, բայց ոչ պակաս, քան 200 անդամից:

Մեծամասնական ընտրատարածքներում կարող են լինել ինքնաառաջադրված թեկնածուներ, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների անկախ ներկայացուցիչներ: