Superjet ընտանիքը կհամալրվի նոր ինքնաթիռներով. Միխայիլ Պողոսյան

09:34 • 14.02.14

ՌԴ Միավորված ավիաշինարարական կորպորացիայի նախագահ Միխայիլ Պողոսյանը հայտնել է, որ Superjet ինքնաթիռների ընտանիքը, որի առաջին ներկայացուցիչը Sukhoi Superjet-100-ն է, կընդլայնվի ու դրանում կհայտնվեն նոր լայներներ, նշում է Взгляд-ը։

 

«Այո՛, մենք զարգացնում ենք Sukhoi Superjet-100-ի ընտանիքը։ 2013թ. սերտիֆիկացվել է 4300 կմ թռիչքի հեռավորությամբ ինքնաթիռը, ինչպես նաև վկայական ենք ստացել լոուքոսթեր ընկերությունների համար 103 տեղանոց ինքնաթիռի համար»,-ասել է Պողոսյանը։

 

Նա նաև հավելել է, որ ընթացիկ տարում կներկայացվի բիզնես դասի առաջին ինքնաթիռը, որը կշահագործի «Ռոստեխնոլոգիի» ընկերությունը։