Ժնևի բանակցությունները սիրիական հակամարտության լուծման չեն հանգեցրել. ընդդիմություն
Ժնևի համաժողովը, որը նվիրված է Սիրիայի հակամարտության կարգավորմանը, կոնկրետ արդյունքների չի հանգեցրել, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Al Jazeera-ին հղումով։
Հերթական փուլի արդյունքներն ամփոփելով՝ այդ մասին հայտարարել է Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ներկայացուցիչ Լուայ Սաֆին։
Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ Սիրիայի ընդդիմությունն օտարերկրացի զինյալներին առաջարկել է լքել Սիրիայի տարածքը։
«Սիրիացի զինյալները, որոնք դիմադրում են ռեժիմին և նրա դաշնակիցներին, շարունակում են պայքարն իրենց քաղաքների և գյուղերի պաշտպանության համար։ Ստացվում է անվերջանալի հակամարտություն, որն արդեն տասնյակ քաղաքացիական անձանց զրկել է կյանքից»,-հայտարարել է Սաֆին։










