Սիրիայում երկու պայթյուն է տեղի ունեցել. կա 37 զոհ

23:27 • 14.02.14

Սիրիայի հարավային շրջաններից մեկում ուրբաթ երկու պայթյուն է տեղի ունեցել:


Ինչպես տեղեկացնում է France Presse գործակալությունը՝ զինյալները Դաարա նահանգի Յադուդա գյուղի մզկիթի հարևանությամբ մեքենա են պայթեցրել, ինչի հետևանքով 32 մարդ է զոհվել, որոնց թվում՝ մեկ երեխա և 10 զինյալներ:

 

Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել Հալեպի հյուրանոցներից մեկում, որի հետևանքով 5 մարդ է զոհվել, տասնյակները՝ վիրավորվել: