ԱՄՆ դեսպանության աշխատակիցները շնորհավորել են ուկրաինացի ժողովրդին Սուրբ Վալենտինի առթիվ (տեսանյութ)

01:09 • 14.02.14

Կիևում ԱՄՆ դեսպանության աշխատակիցները շնորհավորել են ուկրաինացիներին Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ՝ ասելով, որ սիրում են ուկրաինացիներին:


Ինչպես հայտնում է INTERFAX-ը՝ դեսպանության աշխատակիցների շնորհավորական տեսանյութը տեղադրվել է YouTube-ում: Տեսահոլովակում դիվանագիտական առաքելության աշխատակիցները հանդես են գալիս ուկրաինացիներին ուղղված ուղերձով:


ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայետը ուկրաիներեն արտասանել է «Ես սիրում եմ Ուկրաինան և Կարպատները» նախադասությունը, որին հետևել է դիվանագետի լուսանկարը՝ լեռներում: