Վենեսուելայում անկարգությունները հեղաշրջման փորձ էին. Մադուրո

08:48 • 14.02.14

Վենեսուելայում անկարգությունների կազմակերպիչները կպատժվեն, քանի որ բողոքի ցույցերն «իշխանության տապալման փորձեր էին»։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն, փոխանցում է Взгляд-ը։

 

«Պետական հեղաշրջման փորձի հեղինակները խիստ կպատժվեն»,- մեքսիկական լրատվամիջոցները մեջբերում են Մադուրոյի խոսքերը։

 

Ըստ նրա՝ ընդդիմության առաջնորդներն իրավունք չունեն կատարվածն անվանել «խաղաղ բողոքի ցույց, որը բռնության է վերաճել իշխանությունների պատճառով»։

 

Չորեքշաբթի երկրի տարբեր քաղաքներում նախագահի հակառակորդների և աջակիցների երթեր են անցկացվել։ Վերջին տվյալներով՝ անկարգությունների ու բախումների հետևանքով 3 մարդ է զոհվել, 66-ը՝ վիրավորվել, 69-ը՝ բերման ենթարկվել։