Աշխարհի ամենախիտ բնակեցված ինդոնեզական կղզում արթնացել է Կելուդ հրաբուխը

01:18 • 14.02.14

Ինդոնեզիայի Յավա կղզում արթնացել է Կելուդ հրաբուխը՝ ժայթքման վտանգ ներկայացնելով աշխարհի ամենախիտ բնակեցված կղզու համար:

 

Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ հայտարարվել է հրաբխի ժայթքման վտանգի ամենաբարձր մակարդակ: «Հնարավոր ժայթքման մասին վկայող հրաբխային ցնցումները հասել են վտանգավոր մակարդակի», - հայտնել է երկրաբանական աղետների և հրաբխաբանության ազգային ինստիտուտի տնօրենը:

 

Ինդոնեզիայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքից 90 կմ հեռավորության վրա գտնվող Կելուդ հրաբխից 10 կմ շառավղով տարածության վրա բնակվում են շուրջ 350 հազար բնակիչներ: Ժայթքման վտանգի պատճառով նրանց հորդորել են անմիջապես տեղափոխվել անվտանգ տարածաշրջաններ: