Ժիրինովսկին խորհուրդ է տվել համբույրից առաջ սպիրտ քսել...ճակատին
Ռուսաստանի լիբերալ-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ, Պետական դումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին Սիրահարների միջազգային օրը ցույց է տվել, թե ինչպես է պետք համբուրվել և կոչ է արել երիտասարդությանը հույս չդնել երկարատև սիրո վրա, քանի որ այն մահ է, գրում է vesti.ru-ն:
«Շուրթերը համբուրել չի կարելի, միայն ճակատը»,- ասել է Ժիրինովսկին: Ընդ որում՝ նա կողքին կանգնած աղջկա ճակատին «վալենտինկա» է կպցրել և շարունակել դասընթացը. «Այս հատվածին, որտեղ համբուրելու եք, նախապես քսեք սպիրտ կամ օծանելիք»:
Ժիրինովսկին ցույց է տվել՝ ինչպես է պետք դա անել վարակներից խուսափելու համար: «Եվ թեթև հպում ճակատին»,- ասել է նա: Ընդ որում՝ նա միանգամից բացատրել է, թե ինչու է պետք համբուրել հենց ճակատը, այլ ոչ այտը. «Ինչո՞ւ ճակատը: Քանի որ համբուրում են հանգուցյալի ճակատը, իսկ սերը՝ մահ է: Դուք պետք է իմանաք, որ շուտով այն կավարտվի»:










