Մանվել Գրիգորյանը պարզաբանում է, թե ինչու Սերժ Սարգսյանին վերջին բոլշևիկ ասաց

16:12 • 15.02.14

Երկրապահ կամավորականների միության համագումարի ավարտին ԵԿՄ վերընտրված նախագահ Մանվել Գրիգորյանը համագումարից հետո բացատրեց, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին դիմելով, ինչու էր ասել «ապրես որ դու կաս վերջին բոլշևիկ»։


«Մեզնից մեկը, որ հիմա նախագահ է, մեզնից մեկը, մենք էլ ենք պարտադիր բոլշևիկների մեջ, ասացվածք է էլի, վերջին բոլշևիկներն են: Չե՞ս լսել էն կինոյի մեջ, ասում են՝ վերջին բոլշևիկներն են էլի: Կարող է, եսիմ՝ նոր հայեր գան, նոր սերնդափոխություն լինի, ես այդպես եմ պատկերացնում էլի, որ երիտասարդությունը վառվռուն դեմքերով գան»,-նշեց նա։


Նշենք, որ գեներալը Նախագահ Սերժ Սարգսյանին նաև նվեր տվեց՝ զենք՝ գրչի վերածված։ Նախագահը ընդունելով նվերը՝ նշեց, որ առանց զենքի չկա փրկություն։