Բա ես լքեմ, ձեզ թողե՞մ. Սուրիկ Խաչատրյանը երկրից արտագաղթելու լուրերի մասին (տեսանյութ)
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր կայացած Երկրապահ կամավորական միության 10-րդ համագումարին մասնակցում էր նաև Սյունիքի մարզի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրայնը: Նա ևս ԵԿՄ անդամ է:
Tert.am-ի հարցին, թե արդյոք պատրաստվում է արտագաղթել երկրից, ինչպես այդ մասին լուրեր են տեղ գտել մամուլում, պատասխանեց. «Բա ես լքեմ, ձեզ թողե՞մ»:
Մեկ այլ հարցի, թե արդյոք իր կարծիքով ԵԿՄ-ն ամուր հիմքերի վրա է կանգած, պատասխանեց՝ «Շատ»:
Այլ հարցերի Սուրիկ Խաչատրյանը չպատասխանեց և շտապեց հասնել դահլիճ, որտեղ պետք է սկսվեր համագումարը:










