Գյուլն Ալիևին հրավիրել է Թուրքիա

14:48 • 15.02.14

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևին հրավիրել է Թուրքիա, հայտնում է haqqin.az-ը՝ azvision.az-ին հղումով։

 

Համաձայն տեղեկության՝ Գյուլը զանգահարել է բոլոր նախագահներին և հրավիրել Թյուրքական խորհրդի IV գագաթնաժողովին։ Նախագահներն ընդունել են հրավերը։

 

Գագաթնաժողովի ամսաթիվը չի հաղորդվում։