ԼՂՀ ԱԺ նախագահը մասնակցում է Եվրոպական ազատ դաշինքի վեհաժողովին

13:43 • 15.02.14

Փետրվարի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, Արցախի Ժողովրդավարական կուսակցության ղեկավար Աշոտ Ղուլյանը մասնակցել է Եվրոպական ազատ դաշինքի (ԵԱԴ) 12-րդ վեհաժողովին: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ Ազգային Ժողովի մամլո ծառայությունը։

 

 

Արցախի խորհրդարանի նախագահը Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա քաղաք է ժամանել նախօրեին՝ ԵԱԴ քաղաքական ղեկավարության հրավերով:

 


Լիագումար նիստի քննարկումների ժամանակ, որը նվիրված էր մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը, ԼՂՀ ԱԺ նախագահը ներկայացրել է Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրականացման ուղին, ընդգծելով, որ 1991թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեն կազմակերպվել և ընթացել է գործող օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, որը կարելի է առաջին հաջողված դեպքը համարել Եվրոպայի տարածքում:

 


Նախատեսվում են Ա. Ղուլյանի հանդիպումները Եվրոպայի ազատ դաշինքի նախագահության /բյուրոյի/ անդամների հետ, ինչպես նաև ԵԱԴ կազմի մեջ մտնող մի շարք եվրոպական կուսակցությունների ղեկավարների հետ: