Լիբիայի բանտից մոտ 100 բանտարկյալ է փախել
Լիբիայի Զլիտեն քաղաքում գտնվող բանտից մոտ 100 բանտարկյալ է փախել, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Press Association-ին:
Իշխանություններին հաջողվել է ձերբակալել փախուստի դիմած 92 անձանցից 19-ին: Նրանցից մի քանիսը դիմադրություն են ցույց տվել, ինչի արդյունքում ոստիկանությունը ստիպված է եղել զենք կիրառել: Հայտնի է առնվազն երկու վիրավոր կալանավորի մասին:
Մյուս կալանավորների որոնումները դեռ հաջողությամբ չեն պսակվել, ոստիկանությունը հարցաքննում է նրանց բարեկամներին:
Press Association-ի տվյալներով՝ բանտարկյալները բժշկի են կանչել, որպեսզի պահակները բացեն դարպասները, իսկ այնուհետ նրանց զինաթափ են արել և փախել:










