Գեներալ Մանվել Գրիգորյանը վերընտրվեց ԵԿՄ նախագահ

14:08 • 15.02.14

Գեներալ Մանվել Գրիգորյանը Երկրապահ կամավորական միության 10-րդ համագումարին վերընտրվեց նախագահի պաշտոնում՝ առանց դեմ կամ ձեռնպահ ձայների: Վերընտրվելուց հետո գեներալը, շնորհակալություն հայտնելով բոլորին՝ ընդգծեց, որ ինքը դեռ 30 տարի պետք է ծառայի հայրենիքին: «Չասեն՝ հիվանդ ա կամ սկսեն մարդ ման գալ: 30 տարի… Սաղ աշխարհը հիմա նայում ա»,- ասաց նա:

 


Այնուհետև Մանվել Գրիգորյանը ցանկություն հայտնեց հենց բեմից պատասխանել, իր իսկ խոսքերով, լրագրողների կողմից հաճախ տրվող հարցերին:

 


«Երկրապահը չի կարող մի քանի մաս լինել, երկրապահը աշխարհի որ մասում էլ լինի, երկրապահ ա: Մենք չենք կարող միասնական չլինել, ով փորձի քանդի՝ կփտի: Հայ ազգի մեջ խառնակչություն չի կարելի անել: Մեր երկրի փրկությունը միայն միասնականության մեջ ա, անկախ լավ ու վատ լինելուց, մենք չենք կարա վատ ու լավ դնենք: Դրա համար բոլորիցդ շնորհակալ եմ: Երկրապահը այս երկրի արմատն ա»,- ասաց նա: