Մեքսիկայում Վալենտինի օրվա տոնակատարության ժամանակ վրանն ընկել է՝ վնասելով մարդկանց

14:35 • 15.02.14

Մեքսիկայում Սուրբ Վալենտինի օրվա տոնակատարության ժամանակ վրանը պահող կոնստրուկցիաներն ընկել են, և հսկայական վրանն ընկել է միջոցառման մասնակիցների վրա, ինչի հետևանքով 30 մարդ է վիրավորվել, գրում է ria.ru-ն՝ հղում անելով երկրի ոստիկանությանը:

 

Դեպքը տեղի է ունեցել Մեխիկո նահանգի Նիկոլաս-Ռոմեռո շրջանում: Իշխանության տեղեկություններով՝ վրանը պահող կոնստրուկցիաներն ընկել են ուժեղ քամու պատճառով:

 

Վիրավորների թվում է մեկ տարեկան մի աղջիկ: Նրան տեղափոխել են հիվանդանոց, մյուս վիրավորներին օգնություն են տրամադրել տեղում: