Սաուդյան Արաբիան պատրաստ է սիրիացի ապստամբներին զենիթահրթիռային համալիրներ մատակարարել. Wall Street Journal

09:59 • 15.02.14

Սաուդյան Արաբիան պատրաստ է սիրիացի ընդդիմադիրներին նորագույն սպառազինություն մատակարարել, այդ թվում՝ շարժական զենիթահրթիռային համալիրներ (ՇԶՀՀ), գրում է Газета-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին։

 

«Ապստամբների և սիրիական ընդդիմության առաջնորդները հայտարարել են, որ դեռևս չգիտեն, թե քանի ՇԶՀՀ և հակաօդային հրթիռ կստանան։ Սակայն նրանց հայտնել են, որ ծավալները մեծ կլինեն։ Զինամթերքը գտնվում է արդեն Հորդանանի և Թուրքիայի պահեստներում»,- ասվում է հոդվածում։

 

Միևնույն ժամանակ հայտնի չէ, թե ինչպես դրան կվերաբերվի ԱՄՆ-ն, որը սահմանափակում է զենքի մատակարարումները Սիրիա՝ անհանգստանալով, որ այն կարող է հայտնվել ահաբեկիչների ձեռքում։