Տիմոշենկոն խնդրել է ընդդիմությանը «չկերակրել» ցուցարարներին սուռոգատներով
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն կարծում է, որ ընդդիմությանը չի հաջողվի «դատարկ պաշտոններով և անվերջանալի սահմանադրական գործընթացներով» բավարարել Մայդանի ցուցարարների պահանջները, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով «Ուկրաինսկայա պրավդա»-ին:
«Այն, ինչ ես խնդրում եմ ընդդիմությունից, Մայդանի հետ ազնիվ քննարկում անցկացնելն է: Նրանց մի՛ առաջարկեք անօգնականությամբ թունավորված սուռոգատներ՝ խնդիրը լուծելու փոխարեն: Մայդանն այդ սուռոգատներն ուղղակի չի ընդունի և վերջնականապես կդադարի հավատալ ընդդիմությանը: Մայդանն ընդդիմության փոքր եղբայրը չէ, և պետք չէ նրա հետ այդպես վարվել»,- ասել է Տիմոշենկոն:
Նա կարծում է, որ Մայդանի «էքստրեմիստներն» ու «ահաբեկիչներն» «ավելի բարոյական և ավելի խելացի են բոլոր քաղաքական գործիչներից, և փաստ չէ, որ նրանց ձեռք կտա քաղաքական սուռոգատը՝ բարձրակարգ հաղթանակի փոխարեն»:










