ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով 25 մարդ է զոհվել (լուսանկարներ)

09:45 • 15.02.14

ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին։

 

Զոհերի թվում է Նյու Յորքի մի հղի բնակչուհի, ով ընկել է ձնահավաք մեքենայի տակ։ Զոհված կնոջ երեխային հաջողվել է փրկել՝ կեսարյան հատման միջոցով։ Զոհվել է նաև երկու մարդ, որոնք օգնել են բեռնատարը դուրս բերել ձների միջից Հյուսիսային Կարոլինայի մայրուղիներից մեկում։

 

Ձնաբքի պատճառով ԱՄՆ-ի տարածքում փետրվարի 14-ին չեղյալ է համարվել 2.100 չվերթ։ Եղանակային վատ պայմանները հանգեցրել են նրան, որ Սուրբ Վալենտինի օրը տասնյակ հազարավոր ծաղիկներ ժամանակին չեն հասել պատվիրատուներին։

 

ԱՄՆ-ի տարբեր հատվածներում առանց էլեկտրաէներգիայի է մնացել մոտ 1.2 մլն մարդ։ Ութ նահանգներում՝ Վիրջինիայից մինչև Մեյն, արդեն մի քանի օր է՝ չեն աշխատում դպրոցները։

Commuter tries to cross Bowery through heavy snow in Manhattan, New York

US digs out from deadly storm, with more snow coming

Commuter walks through through heavy snow in the SOHo district of Manhattan, New York

US digs out from deadly storm, with more snow coming

US digs out from deadly storm, with more snow coming

US digs out from deadly storm, with more snow coming

US digs out from deadly storm, with more snow coming

US digs out from deadly storm, with more snow coming

US digs out from deadly storm, with more snow coming

MYERSVILLE, MD - FEBRUARY 13: Fred Ramge of Myersville, Md., t

AIRPORT_FRIDAY_06

U.S. Northeast snowstorm kills 25