Ուկրաինական «Բատկիվշինայի» առաջնորդը հայտարարել է ընդդիմադիր կառավարություն ստեղծելու մասին
Ուկրաինայի խորհրդարանական ընդդիմադիր «Բատկիվշինա» խմբակցության առաջնորդն Արսենի Յացենյուկը հայտարարել է սեփական ընդդիմադիր կառավարություն ստեղծելու մտադրության մասին:
«Ընդդիմությունը կձևավորի իր կառավարությունը. սա ընդդիմության առաջնորդների և նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի համատեղ որոշումն է», - Յացենյուկի խոսքերը մեջբերում է Газета.Ru-ն:
Միաժամանակ Յացենյուկը հաստատել է, որ հրաժարվել է վարչապետի պաշտոնից, որն իրեն առաջարկել էր Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:










