Բանգլադեշում աշակերտներ տեղափոխող ավտոբուսն ընկել է ջրանցքը. կան զոհեր
Բանգլադեշի հարավ-արևմուտքում ավտոբուսի վթարի հետևանքով նախակրթարանի 7 աշակերտ է զոհվել. տեղեկացնում է Lenta.ru-ն:
Ավտոբուսը, որով երեխաները վերադառնալիս են եղել Մուջիբնագար քաղաք էքսկուրսիայից հետո, ընկել է ջրանցքը։ Ավտոբուսի մեջ եղել է շուրջ 75 աշակերտ։
Զոհված աշակերտները եղել են 6-12 տարեկան։ Մի քանի տասնյակ դպրոցականներ տարբեր վնասվածքներ են ստացել, նրանցից 11-ի վիճակը ծանր է։ Նրանք բուժվում են զինվորական հոսպիտալում։
Թե ինչն է եղել վթարի պատճառը, հայտնի չէ։ Դպրոցականները էքսկուրսիա էին գնացել 3 ավտոբուսներով։ Նրանցից 2-ը բարեհաջող տեղ են հասել։










