Շոտլանդիայի համար գուցե անհնարին լինի անդամակցել ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալուց հետո. Բարոզու
Մեծ Բրիտանիայից անկախանալիք Շոտլանդիայի համար «դժվար, եթե ոչ անհնարին կլինի» Եվրամիության անդամ դառնալ: Նման նախազգուշացում է արել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բերոզուն, փոխանցում է BBC-ն:
«Կարծում եմ, որ դա խիստ բարդ, եթե ոչ անհնարին կլինի, քանի որ նման նոր անդամի միացման համար հարկավոր կլինի ստանալ Եվրամիության մյուս բոլոր անդամ երկրների հավնությունը», — ասել է Բերոզուն` խոսելով Շոտլանդիայում կայանալիք հանրաքվեի մասին:
Սեպտեմբերի 18-ին Շոտլանդիայում նախատեսվում է հանրաքվե անցկացնել, որով պետք է որոշվի` արդյո՞ք այդ երկիրը մնում է Մեծ Բրիտանիայի կազմում:
«Արդյո՞ք կարծում եք, որ Շոտլանդիան պետք է անկախ պետություն լինի». այս հարցին մեծամասնության դրական պատասխանը ստանալու դեպքում 2016-ի մարտի 24-ին Շոտլանդիան դուրս կգա ՄԲ-ի կազմից: Շոտլանդիայի իշխանությունները հայտարարել էին, որ այդ դեպքում պատրաստվում են անդամակցության բանակցություններ անցկացնել ԵՄ-ի հետ:










