Շղթայական վթար Թուրքիայում. զոհվել է 3, վիրավորվել 26 մարդ

13:21 • 16.02.14

Թուրքական Բոլու նահանգում խոշոր շղթայական ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել է 3, վիրավորվել 26 մարդ։
 

Ինչպես տեղեկացնում է թուրքական Zaman թերթի կայքը, մեքենան թունելում բախվել է կողապատնեշին, ինչից հետո նրան բախվել է ավտոբուսը։


Մշուշի հետևանքով այլ մեքենաներ ևս բախվել են ավտոմեքենային։