Բրիտանիայում ջրհեղեղների դեմ պայքարում բնակչությանն օգնության են եկել զինծառայողները

19:25 • 16.02.14

Մեծ Բրիտանիայում շարունակվող հորդառատ անձրևների և սրընթաց քամիների պատճառով երկրի 351 շրջաններում ջրհեղեղի վտանգ է հայտարարվել: Ինչպես փոխանցում է ИТАР-ТАСС-ը՝ այս մասին հայտնել են թագավորության շրջակա միջավայրի պահպանության գործակալությունից:

 

Միաժամանակ 16 շրջաններում տագնապի բարձր մակարդակ է հայտարարվել՝ կապված ուժեղ ջրհեղեղների հետ, որոնք վտանգ են ներկայացնում բնակիչների կյանքի համար: 

 

Վարչապետ Դևիդ Քեմերոնն ընդգծել է, որ ջրհեղեղների հետ կապված իրավիճակը, հնարավոր է, ավելի կբարդանա: Ավելի քան 300 զինծառայողներ շարունակում են օգնություն ցուցաբերել ջրհեղեղների դեմ պայքարում:


Հաղորդվում է, որ փոթորիկների հետևանքով երկրում արդեն 2 մարդ է մահացել, իսկ 30 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության: