ԵՄ-ը Վրաստանին առաջարկել է մասնակցել ռազմական առաքելությանը Հարավաֆրիկյան Հանրապետությունում
Վրաստանն առաջարկ է ստացել` մասնակցել Եվրամիության ռազմական առաքելությանը Հարավաֆրիկյան Հանրապետությունում: ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝ պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտնել է, որ ԵՄ-ի տվյալ առաջարկն այժմ ներկայացվել վրացական կողմի քննարկմանը:
Արտգործնախարարի առաջին տեղակալ Դավիդ Զալկալիանին ընդգծել է Վրաստանի մասնակցության կարևորությունը նման առաքելություններում: «Մասնակցելով նմանօրինակ առաքելությանը՝ մեր երկիրն իր ավանդը կունենա միջազգային անվտանգության ապահովման գործում», - ընդգծել է վերջինս:
2013-ին Վիլնյուսյան գագաթնաժողովին Վրաստանը ԵՄ-ի հետ համաձայնագիր է ստորագրել ճգնաժամային իրավիճակների կարգավորմանն ուղղված գործողություններում երկրի մասնակցության մասին:










