Իսրայելի քաղաքականությունն ուղղված է Իրանին ուրանի հարստացման հնարավորությունից զրկելուն. Բենյամին Նեթանյահու
Իսրայելի քաղաքականության նպատակը Իրանին ուրանի հարստացման հնարավորությունից զրկելն է: Այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել հրեական պետության վարչապետ Բենյամին Նեթանյահուն կառավարության ամենամյա նիստի ժամանակ:
«Իսրայելի դիրքորոշումը պայմանավորված է երկու հիմնարար գործոններով՝ Իրանի ագրեսիվ քաղաքականության մերկացումն ու Թեհրանին ուրանի հարստացման որևէ հնարավորությունից զրկելը», - Իսրայելի վարչապետի խոսքերը մեջբերում է ИТАР-ТАСС-ը:
«Իրանը խաղաղ նպատակներով միջուկային էներգիա արտադրելու համար ոչ մի ցենտրիֆուգի կարիք չունի»,–հավելել է Նեթանյահուն՝ ընդգծելով, որ միաժամանակ Իրանում շարունակվում է նոր ցենտրիֆուգների մշակումն ու գործող սարքերի վերանորոգումը:










