Վենեսուելայի նախագահը հայտարարել է, թե իր երեխաների վրա հարձակման փորձ է արվել

14:21 • 16.02.14

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է իր երեխաների վրա հարձակում իրականացնելու փորձի մասին. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։


Մադուրոյի խոսքերով՝ մի խումբ մարդիկ փորձել են մոտենալ իր տանը՝ ընտանիքի վրա հարձակվելու նպատակով։


«Ընտանիքը, երեխաները սրբություն են, իսկ նրանք եկել են, որպեսզի հարձակվեն մեր երեխաների վրա։ Դա շատ փոքր խումբ էր՝ լցված անհանդուրժողականությամբ և ատելությամբ»,- ասել է նախագահը։


Վենեսուելայի նախագահը նշել է, որ այդ անձանց ինքնությունը հայտնի է, և նրանց տվյալները փոխանցվել են դատախազությանը։