ՀԱՀ-ում 200 հանքափորներ հայտնվել են հանքավայրի փլատակների տակ
Հարավաաֆրիկյան Հանրապետության փրկարարական ծառայությունները փորձում են դուրս բերել լքված հանքավայրի փլատակների տակ հայտնված ավելի քան 200 մարդկանց:
Ինչպես փոխանցում է INTERFAX-ը՝ Sky News-ին հղումով, փրկարարներին հաջողվել է կապ հաստատել գետնի մակերեսին ավելի մոտ գտնվող հանքափորների հետ, ովքեր էլ հայտնել են, որ 200 մարդ գտնվում է ավելի խորը տարածությունում:
France-Presse գործակալության փոխանցմամբ՝ նրանցից 11-ին հաջողվել է դուրս բերել լքված ոսկեհանքի փլատակների տակից, որը գտնվում է Յոհանեսբուրգ քաղաքի մոտակայքում:










