Նեպալում ուղևորատար ինքնաթիռ է անհետացել

14:47 • 16.02.14

Nepal Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռն այսօր անհետ կորել է Նեպալում. տեղեկացնում է Lenta.ru-ն։


Տեղական ժամանակով 13։30-ին ինքնաթիռը թռել է Պոկհարա զբոսաշրջային հանգստավայրից, և ուղևորվել երկրի արևմուտքում գտնվող քաղաքներից մեկը։


Սակայն թռիչքից 15 րոպե անց անհետացել է ռադարների տեսադաշտից։


Ինքնաթիռում եղել է 14 ուղևոր։