Ուկրաինայում ընդդիմադիրները սկսել են ազատել գրավված շինությունները
Ուկրաինայի ընդդիմության արմատական տրամադրվածությամբ կողմնակիցները սկսել են ազատել ավելի վաղ գրավված քաղաքային վարչությունների շինությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Արսեն Ավագովի գրառումը:
Նրանք մասնակիորեն ապարգելափակել են նաև Կիևի կենտրոնական Գրուշևսկու փողոցը, որը տանում է դեպի նախարարների կաբինետ և Գերագույն ռադա:
Հայտնի է, որ ընդդիմադիրները, մասնավորապես, լքել են Տերնոպոլի, Իվանո–Ֆրանկովսկի, Լվովի և Պոլտավայի քաղաքային վարչությունները:
Ակնկալվում է, որ այսօր ընդդիմադիրները կազատեն նաև Կիևի քաղաքային վարչության շենքը։
Կառավարական շինությունների ազատումն ու փողոցների ապարգելափակումը պարտադիր պայման են իշխանությունների կողմից, որոնք պետք է կատարվեն մինչև փետրվարի 17-ը, որպեսզի ըստ այդմ ուժի մեջ մտնի Ուկրաինայում զանգվածային ելույթների մասնակիցներին համաներելու մասին օրենքը:










