Եգիպտոսում տուրիստական ավտոբուս է պայթեցվել. կան զոհեր
Եգիպտոսի Սինայի թերակղզում տուրիստական ավտոբուս է պայթեցվել, ինչի հետևանքով առնվազն 5 զոհ կա, հայտնում է Al Jazeera-ն: Վիրավորների թիվը` 27:

Ըստ աղբյուրի` զոհերը զբոսաշրջիկներ են Հարավային Կորեայից: Միջադեպը տեղի է ունեցել Իսրայելի սահմանի մոտ:
Jerusalem Post-ը հայտնում է, որ պայթյունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Տաբայի շրջանում ավտոբուսը Իսրայելից մտել է Եգիպտոս:
Al Jazeera-ն հայտնում է, որ որոշ տեղեկություններով մեքենայում տեղադրված ռումբ է պայթեցվել ավտոբուսի մոտ:
Տաբան Կարմիր ծովի առափնյա հանգստավայր է, որը մեծ ժողովրդականություն է վայելում իսրայելցի և այլ զբոսաշրջիկների շրջանում:
2004-ին հարձակման թիրախ էր դարձել Taba Hilton հյուրանոցը, ինչի հետևանքով 34 մարդ էր զոհվել:










