Մեքսիկայում միաժամանակյա ամուսնությունների ռեկորդ է գրանցվել
Մեքսիկայի մայրաքաղաքում միաժամանակ ամուսնություն գրանցելու բացարձակ ռեկորդ է գրանցվել։ Տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ միանգամից 1590 զույգեր ընտանիք են կազմել. տեղեկացնում ИТАР-ТАСС գործակալությունը։
Արարողությունը նվիրված է եղել Սիրո օրվա տոնակատարությանը։ Իրենց միությունն օրինականացրած զույգերի թվում եղել են 66-ամյա Խոսե Պերեսը և նրա հարսնացուն՝ 62-ամյա Ֆորտունատա Մորալեսը։ Նրանք համատեղ ապրել են 50 տարի՝ առանց գրանցելու իրենց հարաբերությունները։
«Խմբակային հարսանիքի» շրջանակներում նրա մասնակիցներին կոկտեյլներ են առաջարկվել՝ տեղի երաժիշտների կատարումների ուղեկցությամբ։ Արարողության ավարտին նորապսակները խմբով կատարել են «Մենք նորապսակներ ենք» երգը։
Մեքսիկայում արդեն երկար տարիներ Սուրբ Վալենտինի օրը տեղի են ունենում խմբակային հարսանիքներ, որոնք ֆինանսավորվում են տեղի իշխանություններն ու հովանավորները։










