Բեքհեմը մտադիր է Կրիշտիանու Ռոնալդուին հրավիրել MLS
Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը մտադիր է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին հրավիրել իր նոր ակումբը, որը նա հիմնելու է Մայամիում:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» և Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը կլինի «Մայամիի» սեփականատերը և մտադիր է ֆուտբոլն ԱՄՆ-ում ավելի մասայականացնել:
Նշենք, որ «Մայամին» MLS-ի խաղերին կկարողանա մասնակցել 2017 թվականից սկսած:










