Տաջիկստանում ռուս կիբերհանցագործի են ձերբակալել
Դուշանբեի բնակիչ Սորբոն Իմոմնազարովին և Ռուսաստանի բնակիչ Ալեքսանդր Պրոկոպենկոին ձերբակալել են կիբերհանցագործության մեջ կասկածելու մեղադրանքով: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Avesta-ին:
Տաջիկստանի ՆԳՆ մամլո գրասենյակի հաղորդագրության մեջ նշվել է, որ հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ կասկածյալները նախնական պայմանավորվածության համաձայն անօրինական ճանապարհով մուտք են գործել «ВАВИЛОН-М» բջջային օպերատորի տվյալների բազա:
Ըստ հաղորդագրության՝ հանցագործներն իրենց գործողություններով մեծ վնաս են հասցրել բջջային կապի ընկերությանն ու պետական բյուջեին:










