ԵՄ քաղաքացիների առաջին օրենսդրական նախագիծն ուղարկվել է Եվրահանձնաժողով
Եվրահանձնաժողով է ստացվել Եվրամիության պատմության մեջ առաջին քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունը: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եվրահանձնակատարների խորհրդի փոխնախագահ Մարոս Շեֆկովիչը:
Նրա խոսքով՝ Եվրոպական կարգավորիչ հանձնաժողովին փոխանցված օրենսդրական նախագիծն ուղղված է ԵՄ քաղաքացիների համար սանիտարակենցաղային ենթակառուցվածքներից և խմելու ջրից օգտվելու հնարավորության ապահովման իրավական հարցերին:
Եվրահանձնաժողովը մինչ մարտի 20-ը կարող է իր կարծիքը հայտնել նախաձեռնության շուրջ, որ տակ ստորագրել են 1,68 մլն ԵՄ քաղաքացիներ:
Քաղաքացիական նախաձեռնությունը թույլ է տալիս քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ԵՄ իշխանությունների քննարկմանը պաշտոնապես հստակ օրինագծեր ներկայացնել տարբեր հարցերի շուրջ:
2009-ին ուժի մեջ մտած Լիսաբոնյան պայմանագրերի համաձայն՝ Եվրահանաձնաժողովը պարտավոր է քննարկել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դիմումները, եթե փաստաթղթի տակ ստորագրել են առնվազն 1 մլն ԵՄ քաղաքացիներ:










