Կոալիցիան ԱԺ է ներկայացրել է գազի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու իր նախագիծը

14:57 • 17.02.14

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր տեղի է ունեցել ԱԺ խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն, որի ժամանակ կոալիցիան ներկայացրել է գազի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին իր ԱԺ որոշման նախագիծ։


Այս մասին Tert.am-ին հայտնի դարձավ ԱԺ 4 ոչ իշխանական խմբակցությունում իր աղբյուրից, որը տեղեկացրեց նաև, որ կոալիցիայի  ԱԺ որոշման նախագիծը բավականին ընդունելի է որակեց: Այսինքն՝ կոալիցիայի ԱԺ որոշման տարբերակում ներառված են բոլոր այն հարցերը, որոնք քննարկել առաջարկում էր ընդդիմությունը։


Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ խմբակցությունների ղեկավարները նախագիծը իրենց մոտ կքննարկեն և առաջիկա օրերին կպատասխանեն հանրապետականին:


Հիշեցնենք, որ նախորդ քառօրյային հանրապետական մեծամասնությունը դեմ քվեարկեց գազի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ԱԺ 4 ոչ իշխանական ուժերի որոշման նախագծին, ինչից հետո, սակայն, ԱԺ նախագահը հանդես եկավ առաջարկությամբ՝ նշելով, որ պատրաստ են քննարկել հանձնաժողով ստեղծելու հարցը: