Հարբած գերմանացին հարվածել է Չելյաբինսկի օդանավակայանում իրեն արթնացրած ոստիկանին
Չելյաբինսկի օդանավակայանում ոչ սթափ վիճակում գտնվող գերմանացին հարվածել է ոստիկանին այն պատճառով, որ իրեն չեն տվել օգտվել իր չվերթից, գրում է vesti.ru-ն:
Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 15-ին: Ներքին չվերթների մեկնման սրահը հսկող ոստիկանը հայտնաբերել է տղամարդու, որը քնած է եղել տարօրինակ դիրքով: Նա արթնացրել է ուղևորին՝ հետաքրքրվելով նրա առողջական վիճակով ու թե ուր է պատրաստվում թռչել, այնուհետև նրա մասին հայտնել է ավիացիոն անվտանգության ծառայություն: Քանի որ 49-ամյա տղամարդը հարբած է եղել, նրան թույլ չեն տվել մեկնել Սանկտ-Պետերբուրգ:
Քաղաքացին վերադարձել է դահլիճ, մոտեցել իրեն արթնացրած ոստիկանին և բռունցքով հարվածել: Տղամարդը երկքաղաքացիություն է ունեցել՝ Ռուսաստանի և Գերմանիայի: Նրան բերման են ենթարկել՝ դեպքի հանգամանքները պարզելու համար, ինչից հետո բաց են թողել: Հավաքված նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին, իրականացվում է ստուգում:










