Աշխարհի ամենամեծ քաղցրահամ լճում սառցե քարանձավներ են գոյացել (լուսանկարներ)
Այս տարի տեղացող առատ ձյունն ու երկարատև ցրտերը անհավանական սառցե քարանձավներ են ստեղծել ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգում և սառցե ճանապարհ հարթել, որը տանում է դեպի Superior լճի քարանձավները: Superior-ը աշխարհի ամենամեծ քաղցրահամ լիճն է:
Ինչպես հաղորդում է Business Insider-ը՝ Reuters-ին հղումով, վերջին հինգ տարիների ընթացքում առաջին անգամ է նման ճանապարհ ձևավորվել, որը կարելի է հաղթահարել ոտքով:
Հազարավոր մարդիկ մոտ երկու 2 կմ տարածություն են անցնում սառցակալած լճի վրայով՝ հասնելու ավազաքարից քամիների շնորհիվ ձևավորված քարանձավներին:



















