Ստամբուլի բնակելի տներից մեկում պայթյուն է հնչել

21:59 • 17.02.14

Ստամբուլի կենտրոնում՝ Թաքսիմ հրապարակի մոտակայքում գտնվող բնակելի տանը պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով մի քանի մարդ է վիրավորվել:


Ինչպես հայտնում է Газета.Ru-ն՝ Reuters-ին հղումով, պայթյունի հետևանքով կոտրվել են մի շարք բարձրահարկ շենքերի ապակիները:


Պայթյունի պատճառը դեռևս չի հստակեցվել, սակայն, ըստ աղբյուրի՝ ամենայն հավանականությամբ այն տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով: